ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մայրաքաղաքում շարունակվում է բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը

Մայրաքաղաքում շարունակվում է բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը
08.09.2015 | 14:09

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: «Այս ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական, ու մենք պետք է շարունակենք պայքարը բացօթյա ապօրինի առևտրի դեմ: Որոշ մարդիկ փորձում են թյուր տպավորություն ստեղծել, որ մեր քաղաքացիներին հնարավորություն չենք տալիս առևտուր իրականացնել: Մինչդեռ մեր պահանջը հստակ է. առևտրային գործունեությունը պետք է իրականացվի բացառապես շուկաներում և առևտրի համար սահմանված մյուս տարածքներում, այլ ոչ թե այդ տարածքներից դուրս: Մենք որևէ մեկին ոչ արգելել և ոչ էլ խոչընդոտել ենք օրենքով սահմանված կարգով իրենց առևտրային գործունեությունը ծավալելու հարցում: Ըստ այդմ` անհիմն են հնչող որոշ տեսակետները, թե բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքացուն զրկում է առևտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ավելին, նույն այդ քաղաքացիներից շատերն այսօր արդեն սահմանված վայրերում են շարունակում իրենց գործունեությունն ու որևէ խնդիր չունեն: ՈՒ մենք շարունակելու ենք արատավոր այս երևույթի վերացման ուղղությամբ աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև բոլորը գիտակցեն, որ փողոցն ու մայթը առևտրային գործունեության տարածք չեն ու չեն կարող լինել»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ